Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
04/03/2014 13:16
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում