Մինսկում չեն բացառում, որ Բելառուսը Եվրամիությանն անդամակցելու ցանկություն կհայտնի
Նմանատիպ
Բելառուսը կցանկանար սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, բայց Ռուսաստանի հետ կապերը խզել չի պատրաստվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը BNS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել Է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Մենք երբեք չենք ասել, թե կցանկանայինք բառացիորեն վաղը դառնալ Եվրամիության անդամ, թեեւ հեռավոր հեռանկարում ոչ ոք չի կարող ոչինչ բացառել»,- ասել Է Մակեյը:
«Մենք միշտ Էլ ասել ենք, որ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ընդգծել Է նա:
«Այժմ պետք չԷ մեզնից պահանջել, որ մենք գլուխներս ջարդելով վազենք դեպի ԵՄ: Մենք ցանկանում ենք կառուցել առեւտրատնտեսական հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, մեր ավանդը ներդնել համաեվրոպական անվտանգության ապահովման գործում, եւ մարդիկ Էլ հետզհետե կզգան ԵՄ-ի գրավչությունը: ԵՄ-ն նույնպես պետք Է հոգ տանի բելառուս ժողովրդի աչքին իր վարկի մասին»,- ասել Է նախարարը:
«Գուցե, մենք պետք Է դեռ ցույց տանք, թե որն Է ԵՄ-ի այդ գրավչությունը»,- կարծում Է նա:
«Սակայն, դա չի նշանակում, թե մենք պատրաստվում ենք կապերը խզել Ռուսաստանի հետ, ինչպես միանգամից պնդում են մի քանի երկրներում: Ո՛չ, մենք միշտ Էլ շատ հաստատուն, հուսալի, կայուն կապեր կունենանք մեր արեւելյան հարեւանի հետ, որովհետեւ մենք կապված ենք շատ կապերով՝ տնտեսական, մարդկային եւ այլ կապերով»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ղեկավարը: «Միաժամանակ մենք կցանկանայինք շատ սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, բայց պետք Է լինի հարաբերությունների ռազմավարություն»,- նշել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում