Գերագույն ռադան հատուկ հանձնաժողով Է ստեղծել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում Է ընդունել ստեղծել ժամանակավոր հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի պատրաստման հարցերով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը, այդ որոշման օգտին քվեարկել են 288 ժողովրդական պատգամավորներ:
Երկրի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հիշեցրել Է, որ Ռադան որոշում Է ընդունել 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին: «Սակայն այդ օրինագիծն զգալի լրամշակումներ Է պահանջում: Հենց դրա համար Էլ որոշում Է ընդունվել ստեղծվել հատուկ հանձնաժողով»,-նշել Է Տուրչինովը:
Նա նաեւ տեղեկացրել Է, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ եւ արտախմբակցային պատգամավորներ, որպեսզի հաշվի առնվի բոլոր տարածաշրջանների կարծիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում