Մայա Փանջիկիձեն կայցելի Ուկրաինա
Նմանատիպ
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վրաստանի կողմից անվերապահ աջակցություն Է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա» գործակալությանը:
«Ուկրաինային գործնական միջազգային աջակցություն ցուցաբերելու նպատակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան Մայա Փանջիկիձեին հրավիրել Է Ուկրաինա: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ դա կարող Է տեղի ունենալ մոտ ժամանակներս»,-հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի կենտրոնը:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Անդրեյ Դոշչիցան վրացի գործընկերոջը տեղեկատվություն Է տրամադրել Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրության և Ուկրաինայի իշխանությունների քայլերի մասին, որոնք ուղղված են իրադրության խաղաղ ու դիվանագիտական կարգավորմանը:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են այն բանի անհրաժեշտությունը, որ Եվրամիությունը «Մոլդովային, Վրաստանին ու Ուկրաինային պարզորոշ ցույց տա եվրոպական հեռանկարը, ինչը եւս մեկ քայլ կդառնա Եվրամիություն տանող ճանապարհին»:-
Հետևեք մեզ նաև Telegram-ում