Ադրբեջանում գազանաբար ընդդիմադիր է սպանվել
04/03/2014 17:00
Նմանատիպ
Այսօր Ադրբեջանի ժամանակով 14-ի շրջանակներում Սալյանում գազանաբար սպանվել է ընդդիմադիր, Ազգային ճակատ կուսակցության ակտիվիստ Այդին Խալիլովը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Haqqin.az –ը, հաղորդել է Ենի մուսավաթ թերթը:
Խալիլովն ապրել է Սալյանի շրջանի Ղարաչալի գյուղում: Նրան հանդիպման է կանչել ինչ-որ անծանոթ: Ապա անծանոթը նրան մի քանի անգամ դանակով հարված է հասցրել: Սպանելուց հետո նրա դիակը թողել են ասֆալտի վրա: Ընդդիմադիրը ծնվել է 1965թ-ին:Առայժմ հայտնի չէ նրան սպանելու պատճառները:
Գյուղի բնակիչները փաստում են, որ սպանությունը կատարվել է անձնական դրդապատճառներով և կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում