Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքները չեն կարող տարածվել նոր իշխանության վրա. Պուտին
Նմանատիպ
Միջուկային ուժերի դուրսբերման փոխարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքների բուդապեշտյան համաձայնագրերը չեն կարող տարածվել Կիեւի նոր իշխանության վրա, որ ասպարեզ Է եկել հեղափոխության հետեւանքով, ասել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Երբ մենք նշում ենք, որ դա հակասահմանադրական հեղաշրջում Է Ուկրաինայում, մեզ ասում են. ո՛չ, դա իշխանության զինված զավթում չԷ, դա հեղափոխություն Է: Իսկ եթե դա հեղափոխություն Է, ապա ինձ համար դժվար Է չհամաձանել մեր որոշ փորձագետների հետ, որոնք գտնում են, որ այս տարածքում նոր պետություն Է գոյանում»,- ասել Է Պուտինը մարտի 4-ին Նովո Օգարյովոյում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
«Մինչդեռ այդ պետության հետ, ոչ Էլ այդ պետության վերաբերյալ մենք ոչ մի պարտավորեցնող փաստաթուղթ չենք ստորագրել»,- նշել Է ՌԴ նախագահը:
Ընդսմին նա զուգահեռ Է անցկացրել Ռուսաստանում 1917 թվականի իրադարձությունների հետ, երբ հեղափոխության արդյունքում տրոհվեց Ռուսաստանի կայսրությունը եւ երեւան եկավ նոր պետություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում