ԵՄ-ն հաստատուն Վրաստանի կողքին կլինի, եթե ՌԴ-ն ճնշումներ գործադրի. Ֆյուլե
Նմանատիպ
Եվրամիության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն մարտի 4-ին ժամանել Է Վրաստան՝ երկրի ղեկավարության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկելու եվրաինտեգրացման հարցերը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա» գործակալությանը:
Այցի շրջանակներում Ֆյուլեն հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, կառավարության անդամների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Իմ այցի ծրագրի զգալի մասը նվիրված կլինի քաղաքացիական հասարակայնության հետ հանդիպումներին: Դրանց ընթացքում իմ կողմից արծարծվելիք հիմնական հարցերը կլինեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և Վրաստանի ու Եվրամիության փոխհարաբերությունները»,-Թբիլիսիի օդանավակայանում լրագրողներին ասել Է եվրակոմիսարը:
Շտեֆան Ֆյուլեն պետք Է Վրաստան ժամաներ երեկ՝ մարտի 3-ին, սակայն ուկրաինական ճգնաժամի պատճառով այցը մեկ օրով հետաձգվել Էր:
Վրաստան այցի շրջանակներում առաջին հանդիպումը եվրակոմիսարն անցկացրել Է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ, որի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ գործադրելու դեպքում ԵՄ-ն հաստատուն կանգնած կլինի Վրաստանի կողքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում