Ղիմն առայժմ չի բանակցելու ուկրաինական իշխանությունների հետ
Նմանատիպ
Ղրիմի ղեկավարությունն օրինական չի համարում Կիեւի իշխանություններին, ուստի առայժմ պատրաստ չէ պատասխանել թերակղզու ինքնավարության շուրջ Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսելու առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ինքնավարության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայ տնվել այն մասին, որ Գերագույն ռադան պատրաստ է ինքնավարության շուրջ բանակցություններ սկսել Ղրիմի ղեկավարության հետ:
«Ես շփվել եմ երկու ներկայացուցիչների հետ, որոնք եկել էին այդ կապակցությամբ: Մենք պարազպես շփվել ենք: Դա եղել է խոսակցություն միջանցքում: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Մենք այդ իշխանությանը, որը մեզ առաջարկում է բանակցություններ սկսել, օրինական չենք համարում: Գլխավոր հարցը դա է»,- ասելէ Ակսյոնովը: Նրա խոսքով՝ Ղրիմի ինքնավարության հարցը կլուծեն թերակղզու բնակիչները: Ակսյոնովն ընդգծել է, որ Ղրիմի իշխանությունները կպաշտպանեն բնակչության ցանկացած որոշում:
Պատասխանելով այն հարցին, թե Ղրիմում դիտարկում են արդյոք Ուկրաինայի կազմից դուրս գալու հնարավորությունը, Ակսյոնովը պատասխանել է, որ դա կախված է թերակղզու բնակիչներից: «Դա կարող են որոշել միայն բնակիչները: Ինքնավարության տարածքում բնակվող քաղաքացիները կարող են կատարել ցանկացած ընտրություն, իսկ մենք կկատարենք նրանց կամքը»,- ասել է Ակսյոնովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում