Ջեյմս Ուորլիքը շարունակում է իր խորհրդատվական շրջագայությունները
05/03/2014 11:48
Նմանատիպ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորհրդակցություն է անցկացրել Շվեդիայի կառավարության հետ:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, Ուորլիքն իր Թվիթերի միկրոպլոգում գրել է.
«Ուրախ եմ տեղեկանալու, որ Շվեդիան դեսպանատներ է բացել Երևանում և Բաքվում: Եվրոպան և Միացյալ նահանգները Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կողմնակիցներն են»:
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Ջեյմս Ուորլիքը մեկնել Թուրքիա
Հիշեցնենք, որ շվեդական կառավարության հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Ջեյսմ Ուորլիքը երեկ մեկնել է Ստոկհոլմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում