Արցախի կարգավիճակը պետք է հանրաքվեն որոշի.ՄԲ-ի դեսպան

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, Սիդդիգը հայտարարել է Բաքվի Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» թեմայով ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ Շոտլանդիան Թագավորության կազմից անկախանալու հարցով պետք է հանրաքվե անցկացնի:

«Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սկսելու փոխարեն, մենք հանրաքվե կանցկացնենք: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ կապված’ վիճակից ելքը պետք է դառնա հանրաքվեն: Դա կարգավիճակի որոշման համար տրամաբանական փոխզիջում է: Կա ուղղակի հակամարտություն, ինչ-որ մեկը ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, ինչ-որ մեկը’ ոչ: Մեզ մոտ ևս նույն իրավիճակն է: Ոմանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, մյուսները’ ոչ: Տեսնենք, ինչ կլինի հետո», -ասել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում