ՌԴ-ն Արևմուտքի նկատմամբ պատասխան սանկցիաներ է պատրաստում
Նմանատիպ
ՌԴ-ի Դաշնային խորհուրդը օրինագիծ է մշակում, որով նախատեսվում է եվրոպական և ամերիկյան ընկերությունների ակտիվների և ունեցվածքի բռնագրավում, եթե ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառվի:
«Օրինագիծն առաջարկում է նախագահին և կառավարությանը այնպիսի հնարավորություն ընձեռել, որով նրանք կկարողանան պաշտպանել մեր ինքնիշանությունը կողոպուտից»,- Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է մշակվող օրինագի հեղինակ Անդրեյ Կլիշանսը:
Ռուս պատգամավորի խոսքերով, այս պահին իրավաբանները մանրամասն ուսումնասիրում են հարցը, թե որքանով է արտսահմանյան ընկերությունների գույքի բռնագրավումը համապատասխանում ՌԴ-ի սահմանադրությանը:
«Սակայն, որ դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին մենք չենք կասկածում: Բավական է միայն հիշել Կիպրոսի օրինակը, երբ առգրավումը դարձավ ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության գլխավոր պայմաններից մեկը»,- հայտարարել է Կլիշանսը:
Պատգամավորի խոսքերով, նման չափանիշները ծրագրվում է ամրագրել առաձին ֆեդերալ օրենքով:
«Բոլոր սանկցիաները պետք է երկկողմանի լինեն»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում