ԱՄՆ-ն պակասեցրել է Ադրբեջանին տրվող ֆինանսական հատկացման ծավալը
05/03/2014 13:36
Նմանատիպ
ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է 2015 թ. բյուջեի նախագիծը, որտեղ ներկայացված է աշխարհի տարբեր երկրներին տրվելիք ֆինանսական աջակցության քանակը: Նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ն նվազեցրել է Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Եթե 2013 թվականին Ադրբեջանին հատկացվել էր ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2014 թվականին այդ թիվը նվազել էր 15,5 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ արդեն 2015-ին ԱՄՆ հատկացման չափը հասել է 12,7 միլիոն ԱՄՆ դոլարի: Տրամադրվելիք գումարից 9,6 միլիոնը կուղղորդվի Ադրբեջանին տնտեսական աջակցման համար, 800 հազարը’ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի, 600 հազարը’ ռազմական ուսուցման, 1,7 միլիոնը’ ռազմական ոլորտի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում