Ադրբեջանում մի խումբ ծայրահեղականներ են ձերբակալել

Սիրիայում հատուկ պատրաստություն անցած ծայրահեղական կազմակերպությունների անդամ մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարվել էր Ադրբեջանի կառավարության զեկույցում:

Նշվում է, որ Ադրբեջանի այդ քաղաքացիները հատուկ պատրաստություն են անցել Սիրիայում և զինված են եղել տարբեր տեսակի զենքերով, պայթուցիկ նյութերով: Ադրբեջանցի ծայրահեղականները մեղադրվել են ահաբեկչություններ իրականացնելու նախաձեռնության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում