Ղրիմում ռուսական զորքեր չկան. Սերգեյ Շոյգու
Նմանատիպ
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սադրանք Է համարում Համացանցում հայտնված լուսանկարները եւ տեսագրությունը, որտեղ առանց ճանաչման նշանների զինծառայողները, որոնք գտնվում են Ուկրաինայում, խոստովանում են, թե իրենք Ռուսաստանից են:
Զինծառայողների խոստովանություններով տեսահոլովակների վերաբերյալ հարցին Շոյգուն պատասխանել Է. «Դե ո՛չ, կատարյալ անհեթեթություն Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Լրագրողների ճշտող հարցին, թե Ղրիմում չկան արդյոք ռուսական զորքեր, նախարարը կրկին պատասխանել Է. «Ո՛չ, բացարձակապես»:
Ղրիմի ինքնապաշտպանության ջոկատների մոտ «Տիգր» եւ «Ռիս» արդի զրահապատ ավտոմոբիլների առկայության կապակցությամբ պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել Է, թե «պատկերացում չունի»՝ որտեղից են դրանք հայտնվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում