Պուտինը ՌԴ-ի կառավարությանը խնդրել Է պահպանել համագործակցությունն ուկրաինացի գործընկերների հետ
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել Է ՌԴ-ի կառավարությանը՝ ուկրաինացի գործընկերների հետ համագործակցությունը պահպանելու եւ քաղաքական իրադրությունը տնտեսական համագործակցության հարցերի վրա չբարդելու խնդրանքով: «Անհրաժեշտ Է համագործակցել բոլոր ավանդական գործընկերների հետ, անշուշտ, ապահովելով մեր շահերը»,- ընդգծել Է պետության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մենք որոշակի քաղաքական լարվածություն ենք տեսնում, բայց այն չպետք Է ազդի մեր ընթացիկ տնտեսական համագործակցության վրա»,- նշել Է նախագահը: Նա ընդգծել Է, թե կարիք չկա որեւԷ մեկին դնել լրացուցիչ բարդ վիճակի մեջ, բայց հիշեցրել Է, որ «ձրի ոչ ոք, ոչ մի տեղ, ոչինչ չի ստանում»:
«Հարկ չկա ոչինչ շիկացնել եւ քաղաքական իրադրությունը բարդել տնտեսական համագործակցության հարցերի վրա»,- հայտարարել Է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում