Ուկրաինայում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 99-ի
Նմանատիպ
Ուկրաինայում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել Է 99-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հաղորդել Է հանրապետության առողջապահության նախարարության կայքը:
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ից Ուկրաինայի տարածքում զոհվել եւ մահացել Է 99 մարդ: Ներքին գործերի նախարարության հոսպիտալում այս տարվա մարտի 5-ին մահացել Է բուժվողներից մեկը»,- հայտնել Է առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 98 զոհվածների մասին:
Հաղորդվում Է նաեւ, որ փետրվարի 18-ից շտապ բժշկական օգնության բրիգադներին եւ Կիեւի առողջապահական հաստատություններին բուժօգնության համար դիմել Է քաղաքի կենտրոնում բախումների ընթացքում տուժած 1039 մարդ, որոնցից 676-ը հոսպիտալացվել են:
«2014 թվականի մարտի 5-ի դրությամբ Կիեւի առողջապահական հաստատություններում բուժվում Է 210 մարդ»,-հայտնել են գերատեսչությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում