Սենսացիոն մանրամասներ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսազրույցից (տեսանյութ)
Նմանատիպ
Համացանցում հայտնվել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
ԵՄ-ի ներկայացուցիչ երկու պաշտոնյանները հեռախոսազրույցի ժամանակ կիսվում են Ուկրաինայի մասին իրենց տպավորություններով: Խոսակցության ժամանակ Ուրմաս Պաետը նշում է, որ Կիևում մարդկանց վրա կրակող դիպուկահարները վարձվել են Մայդանի առաջնորդների կողմից:
Խոսակցության ժամանակ Պաետը նշում է, որ բոլոր ապացույցները, որոնք իրեն ցույց են տվել, վկայում են, որ և ցուցարարներին և իրավապահ մարմիններին սպանել են նույն դիպուկահարներից, ձեռագիրը նույնն է:
Ստորև ներկայացնենք հեռախոսազրույցի այդ հատվածը.
Պաետ
-Բոլոր ձեռք բերված ապացույցներով, և ոստիկանները, և փողոցի մարդիկ
սպանվել են դիպուկահարների կողմից: Երկու կողմի մարդկանց էլ սպանել են միևնույն դիպուկահարները:
Էշթոն
– Այո
Պաետ
-Նրանք ինձ լուսանկարներ են ցույց տվել, որոնք ըստ բժիշկների եզրակացության, խոսում են այն մասին, որ նույն ձեռագիրն է:
Էշթոն
– Այո
Պաետ
…պատրոնի նույն տեսակի մասին:Եվ ծայրահող անհանգստացուցիչ է այն, որ նոր կառավարությունը չի ցանկանում կատարվածի մանրամանս հետաքննություն անցկացնել: Աճում է այն գիտակցությունը, որ այդ դիպուկահարների հետևում Յանուկովիչը չի եղել, այլ նոր կոալցիայից ինչ-որ մեկը:
Էշթոն
– Թվում է` նրանք ցանկանում են հետաքննություն անցկացնել: Հետաքրքիր է: Օ, աստված իմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում