Մոսկվան մերժել է Կիևի՝ ԱՊՀ նիստ գումարելու նախաձեռնությունը
Նմանատիպ
Մարտի 7-ին Կիևում ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ գումարելը տեխնիկապես հնարավոր չԷ: Այդ մասին մարտի 6-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ փոխնախար Վասիլի Նեբենզյան, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Վաղը հավաքվելը նույնիսկ տեխնիկապես հնարավոր չԷ,-նշել Է նա: Ոչ միայն մեր նախարարը, այլեւ ԱՊՀ-ից նրա գործընկերներից շատերն իրենց պլաններն ունեն, որոնք այդ ամսաթվին չեն հարմարվում, բայց մենք երկխոսությունից չենք հրաժարվում»:
Փոխնախարարն ասել Է, թե Մոսկվայում չեն բացառում մինչև ապրիլի 4-ին Մոսկվայում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը ԱՊՀ-ի, ներառյալ Ուկրաինայի գործընկերների հետ հանդիպում անցկացնելը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ուկրաինական կողմը մարտի 7-ին ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում Է նախաձեռնել Կիևում: «ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նշանակված Է: Այն տեղի կունենա Կիեւում ժամը 11-ից մինչև 14-ը»,- մարտի 5-ին Մինսկում կայացած ճեպազրույցում հայտնել Է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրում է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը:
«Պլանավորվում է քննարկել Ուկրաինայի առանձին շրջաններում, մասնավորապես, Ղրիմում ստեղծված իրադրությունը եւ ընդունել համապատասխան հայտարարություն»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում