ԵՄ-ն սանկցիաներ է մտցրել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ
Նմանատիպ
Եվրամիության Eur-Lex պաշտոնական հրատարակությունում հրապարակվել Է Ուկրաինայի այն 18 քաղաքացիների ակտիվների սառեցման մասին որոշումը, որոնց կասկածում են պետական միջոցների ապօրինի յուրացման և մարդու իրավունքների խախտումների մասնակցության մեջ:
Ընդամենը Եվրամիության խորհրդի՝ 2014 թվականի մարտի 5-ի որոշման մեջ հիշատակված Է 18 մարդ. Վիկտոր Յանուկովիչը և նրա որդիներ Ալեքսանդրը և Վիկտորը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն և Իգոր Կալինինը, նախագահի վարչակազմի նախկին փոխնախագահ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը և նրա եղբայրը՝ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կլյուևը, ներքին գործերի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա որդին՝ Ռեգիոնների կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Ազարովը, ուկրաինացի գործարար Սերգեյ Կուրչենկոն, կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը և առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովան:
«Ուկրաինայի իրադրության առնչությամբ որոշակի անձանց, կազմակերպությունների և մարմինների դեմ ուղղված սահմանափակող միջոցների վերաբերյալ» որոշումը հրապարակվել Է լույս հինգշաբթի օրվա գիշերը և ուժի մեջ Է մտել հրապարակման պահից: Այն վավերական Է 1 տարվա ընթացքում՝ մինչեւ 2015 թվականի մարտի 6-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում