Թուրքիայում գործազուրկների թիվն ավելացել է
06/03/2014 13:54
Նմանատիպ
Գործազրկության մակարդակը Թուրքիայում նախորդ տարվա համեմատ ավելացել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նոր տվյալները հրապարակել է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը:
Նոր տվյալների համաձայն, նախորդ տարվա համեմատ, գործազրկության մակարդակն ավելացել է 0.5 տոկոսով’ կազմելով 9,7 տոկոս: Այսինքն, Թուրքիայում գործազուրկ է 2 միլիոն 747 հազար մարդ:
15-24 տարեկան երկտասարդների շրջանում գործազրկության մակարդակն ավելացել է 1,2 տոկոսով’ կազմելով 18,7 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում