Պուտինը ՌԴ-ի Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն Է հրավիրել
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն Է անցկացրել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ «խորհրդակցությանը քննարկվել Է Ուկրաինայի իրադրությունը, այդ թվում՝ մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշման հաշվառմամբ»:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ-ի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության համերկրային ծառայության (ԱՀԾ) քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱՀԾ-ի ղեկավար Նիկոլայ Բորտնիկովը, Արտաքին հետախուզության խորհրդի (ԱՀԽ) տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գռիզլովը:
Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Ռուսաստանի Դաշնության կազմ ինքնավարության՝ որպես ՌԴ-ի սուբյեկտի մտնելու մասին:
Այդ հարցի շուրջ հանրաքվեն Ղրիմում նշանակվել Է մարտի 16-ին. ավելի վաղ հանրապետությունում հանրաքվեի անցկացումը պլանավորված Էր մարտի 30-ին: Հանրաքվեի Է դրվում երկու հարց. 1. Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով: 2. Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրության գործողության վերականգնմանը եւ կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես Ուկրաինայի բաղկացուցիչ մասի կարգավիճակին:
Նիստի ընթացքում Գերագույն խորհուրդը որոշում Է ընդունել դիմել ՌԴ-ի ղեկավարությանը «Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու ընթացակարգ սկսելու» խնդրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում