Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու որոշում է կայացրել
06/03/2014 17:36
Նմանատիպ
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Խորհրդարանն այսօր միաձայն որոշում է կայացրել ՌԴ-ի կազմ մտնելու մասին՝ որպես ՌԴ-ի սուբյեկտ:
Ինչպես հայտարարել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Սերգեյ Նեվերովը, այդ որոշումն ունի պատմական բնույթ:
«Մենք նույն ազգն ենք, որը անպատասխանատու կուսակցական գործիչների կամքով մասնատվել է, իսկ այսօր ընդունվել է կարևոր, պատմական որոշում: Մենք հոգով և սրտով Ղրիմի հետ ենք», – ընգծել է նա:
Ղրիմի Գերագույն խորհրդի որոշման մասին արդեն իսկ տեղեկացվել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, որ Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն թերակղզում տեղի կունենա մարտի 16-ին: