Վաշինգտոնը սահմանափակել է Սիրիայի ներկայացուցչի ԱՄՆ-ում տեղաշարժի ազատությունը
Նմանատիպ
Վաշինգտոնը հայտարարել է, որ սահմանափակում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներակայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարիի ԱՄՆ-ում տեղաշարժի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա պարտավորեցրել է Բաշար ալ Ջաաֆարիին Նյու Յորքում տեղաշարժվել 40 կմ հեռավորությամբ տարածքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսաքին: Նրա խոսքով’ ՄԱԿ-ում որոշ երեկրների ներկայացուցիչներ պարտավոր են տեղեկացնել և թույլտվություն ստանալ 40 կմ հեռավորությամբ տարածքից դուրս գալու դեպքում: «Սա տարօրինակ քայլ չէ, մենք նման կերպ վարվել ենք նախկինում այլ պաշտոնատար անձնանց հետ»,- նշել է նա: Բացի Բաշշար ալ Ջաֆարիից, նման պարտավորություն դրվել է Իրանի և Հյուսիսային Կորեայի դիվանգաետների վրա:
Բաշար ալ Ջաաֆարին սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ում Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչն է: Երեք տարիների ընթացքում նա բազմաթիվ նամակներ է հղել ՄԱԿ-ին՝ պահանջելով դադարեցնել օտարազգի զինյալների մուտքը Սիրիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում