ԱՄՆ-ն սանկցիաներ է մտցրել ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ քաղաքացիների համար
Նմանատիպ
ԱՄՆ-ն մուտքի արտոնագրերի սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի և Ուկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, Սպիտակ տան կարծիքով, սպառնում են Ուկրաինայի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: «Համաձայն ԱՄՆ Նախագահի ցուցումների’ Պետդեպարտամենտն այսօր մտցնում է վիզային սահմանափակումներ մի շարք պաշտոնյաների ու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դա հետևանք է որոշման՝ մերժել մուտքի արտոնագիր տրամադրել այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալու համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կարող է մտցնել լրացուցիչ պատժամիջոցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում