Ինտերպոլը Յանուկովիչի ձերբակալման վերաբերյալ հայտ է ստացել
Նմանատիպ
Ինտերպոլը Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հայց է ստացել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջպետական հետախոզության և ձերբակալության հայտարարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով մարտի յոթին միջազգային կազմակերպության կողմից տարածած հաղորդագրությանը:
Ուկրաինայի կողմից եկած հայտը ներկայումս քննարկվում է կազմակերպության կողմից, թե որքանով էայն համապաստասխանում միջազգային նորմերին: Հայտի վերաբերյալ ընդունած որոշման մասին անմիջապես կտեղեկացվի Ինտերպոլի անդամ բոլոր երկրներին:
Ռուսաստանը, որի տարածքում ներկայումս գտնվում է Յանուկովիչը, հանդիսանում է Ինտերպոլի անդամ: Սակայն, ինչպես նշված է Ինտերպոլի հայտարարության մեջ, այս կազմակերպությունը չի կարող ստիպել իր անդամներին կատարելու միջպետական հետախուզություն կատարելու պահանջները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում