Էրդողանն ակնարկում է Գյուլենի էքստրադիցիայի մասին
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ԱՄՆ-ում գտնվող Ֆաթուլլահ Գյուլենի էքստրադիցայի մասն: Ինչպես տեղեկացնում է Անադոլու գործակալությունը, հինգշաբթի օրը տված հեռուստատեսային ծրագրի շրջանակներում, Էրդողանին հարցրել են վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հարցազրույցի վերաբերյալ:
Ի պատասխան Էրդողանը նշել է, որ Օբամային կոչ է արել գործողությունների դիմել Գյուլենի նկատմամբ: Իսկ Օբաման, Էրդողանի խոսքերով, ասել է, որ հասկացել է նրա ուղերձը: Էրդողանը չի բացառել նաև Գյուլենի նկատմամբ միջազգային հետախոզություն հայտարարելու վարկածը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում վարչապետի որդու, փեսայի եւ դստեր’ հայտնի գործարարների հետ միասին խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանը աշխատանքից հեռացրել է կոռուպցիոն սկանդալը բացահա յտած 500-ից ավելի իրավապահների, դատախազների եւ դատավորների:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում