Ղրիմի թաթարները դիմել են Իլհամ Ալիևին
Նմանատիպ
Ղրիմի թաթարները խնդրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝օգտագործելու իր հնարավորությունները և լավ կապերը Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի օգնի նրանց: Այս մասին Haqqin.az լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ, Ղիմի թաթարների Մեջլիսի նախկին խոսնակ, Մուստաֆա Ջեմիլևը:
«Մենք օգնության խնդրանքով դիմում ենք Իլհամ Ալիևին, Աբդուլլահ Գյուլին և Նորսուլթան Նազարբաևին:Մի՛թողեք, ձեր ղրիմյան եղբայրներին և քույրերին այս ծանր պահին: Մենք ամբողջ աշխարհից օգնություն ենք պահանջում: Ռուսաստանում կրկին մեզ բռնաճնշումների ալիք են նախապատրաստում մեր նկատմամբ», -նշել է նա:
Ջեմիլևի խոսքերով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ Անկարա է հրավիրել Ղրիմի թաթարների պատվիրակությանը՝ իրավիճակը քննարկելու համար:
«Սակայն այս պահին մեզ քննարկումներ պետք չեն: Մեզ պետք են իրական գործողություններ: Ղրիմի թաթարները երբեք չեն ապրի Ռուսաստանի կազմում, մենք բոլոր հնարավոր միջոցներով կպայքարենք մեր իրավունքների համար», – նշել է թաթար քաղաքական գործիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում