Պուտինն այլևս լուրջ չի ընդունում Արևմուտքին. Սաակաշվիլի
07/03/2014 14:51
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ նոր ճգնաժամը կցրի միջազգային հանարության ուշադրությունը Ուկրաինայից:
Այսպիսի տեսակետ է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սաակաշվիլին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած ԵԺԿ-ի նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Պուտինը չի հավատում, որ կարող են սանկցիաներ կիրառվել: Նա Արևմուտքին այլևս լուրջ չի ընդունում: Նա հավատում է, որ այստեղ կխոսեն մինչև նոր ճգնաժամ առաջանալը, ապա բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին: Այսինքն՝ ինչու ՞ չպետք է Պուտինն այլ կերպ վարվի, երբ արդեն Վրաստանում նմանատիպ իրավիճակի փորձ ունի»,- նշել է Սաակաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում