Սեւ ծով Է մտնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Truxtun Էսկադրային ականակիրը
Նմանատիպ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Truxtun Էսկադրային ականակիրը Դարդանելի նեղուցով անցել Է Մարմարա ծով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությունը, մի քանի ժամ հետո այն կանցնի Բոսֆորը եւ կմտնի Սեւ ծով:
Truxtun-ն Էսկադրային ականակիր Է եւ, ըստ «Ռադիկալ» հրատարակության տեղեկությունների՝ կմասնակցի Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ համատեղ անցկացվելիք սեւծովյան զորավարժություններին:
Բացի «Թրաքսթոնից», Սեւ ծովում Է գտնվում նաեւ մի այլ ամերիկյան նավ՝ «Թեյլոր» ֆրեգատը: Այն ծովի արեւելյան մաս Է ուղարկվել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության միջոցների ապահովման համար եւ հանդերձված Է տարբեր ռադարային համակարգերով եւ հայտնաբերման միջոցներով: Մինչդեռ Հունաստանի նահավանգիստներից մեկում կանգնած Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը: Տեղացի որոշ դիտորդներ կարծում են, որ այն տարածաշրջանում Է մնում Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության պատճառով եւ կարող Է ուղեւորվել Սեւ ծով: Սակ? ?յն, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի՝ նման դասի նավերն իրավունք չունեն անցնելու Թուրքիայի նեղուցներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում