Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ

Պաշտոնական Բաքուն իր տեսակետն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը նշել է, որ  Բաքուն հանդես է գալիս Ուկրաինայի բոլոր ուժերի երկխոսության և կառուցողական համագործակցության օգտին, ինչպես նաև, բոլոր գործընկեր երկրների համագործակցության միջոցով բոլոր խնդիրների լուծմանն հասնելուն:

«Ադրբեջանն իր կողմից կոչ է անում Ուկրաինայի բոլոր կողմերին պահպանելու կայունությունն ու ազգային միասնությունը, ինչպես նաև հակազդել  արմատականությանն ու ծայրահեղականության: Բաքուն հանդես է գալիս Ուկրաինայի բոլոր խնդիրների արագ լուծման գօտին, որոնք կհամապատասխանեն միջազգային նորմերին և երկրի սահմանադրությանը»,-նշված է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում