Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը դարձել է չեչեն խաղաղարարների հրամանատար
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում գործող «Ազատ Կովկաս» հասարակական-քաղաքական շարժումն Ուկրաինայում խաղաղարար առաքելություն իրականցնելու համար կամավորներից կազմված գումարտակ է կազմել և շտաբի պետ ընտրել Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար գնդապետ Իսա Սադըգովին: Իսա Սադըգովը ներկայում գտնվում է քաղաքական վտարանդիության մեջ’ Նորվեգիայում:
«Նախագահության անդամների որոշումով «Ազատ Կովկաս» հասարակական-քաղաքական շարժման առաջին փոխնախագահ և Ջոհար Դուդաևի անվան կամավորների խաղաղարար գումարտակի շտաբի պետ է նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գնդապետ Իսա Սադըգովը», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Իսա Սադըգովը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 1993-1995 թթ.: Նա հայտնի է ադրբեջանական իշխանությունների հասցեին իր սուր քննադատություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում