Ադրբեջանում բոլոր ակտիվիստները պատժված են, մնում է միայն ժողովուրդը. Հիքմեթ Հաջիզադե
Նմանատիպ
Ադրբեջանում շատ մարդիկ են համարձակություն ունեցել բողոքել իրենց իրավունքների խախտման դեմ, սակայն, ժամանակի ընթացքում նրանք բոլորը պատժվելու արդյունքում հեռացվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com կայքին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն:
Կայքը նշում է, որ Ադրբեջանում հաճախակի են մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրադարձությունները, սակայն, կարծիք կա, որ ադրբեջանցիներն ըմբոստանում են միայն այն ժամանակ, երբ սկսում են քանդել նրանց տներն ու օբյեկտները: Քաղաքագետը հերքում է այդ տեսակետը:
Նրա խոսքով’ մանրամասշտաբ բողոքներն Ադրբեջանում արագորեն ճնշվում են, իսկ դրանց հետեւում են անհատական բողոքները. բողոքում են քանդվող տների բնակիչները, ադրբեջանական բանակում սպանված զինվորների ծնողները եւ այլք:
«Ժամանակին քաղաքական ակտիվիստներն ու լրագրողները նույնպես բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել: Ակտիվիստները հեռացվել են, այժմ հասել է իրենց իրավունքները պահանջող հասարակ մարդկանց հերթը», -հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում