Ղրիմի իշխանությունները պարզաբանում են հանրաքվեի հարցի փոփոխությունը
08/03/2014 11:02
Նմանատիպ
Ղրիմի իշխանությունները մեկնաբանել են, թե ինչու են փոխել հանրաքվեում առաջադրված հարցը:
Ինչպես տեղեկացնում է«Интерфакс»-ը, մարտի 8-ին Ղրիմի Գերագույ խորհրդի փոխխոսնակ Գրիգորի Իոֆը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները հույսը դրել էին առաջին ռեֆերենդումի հետ կապված Կիևի նորմալ արձագանքի վրա :
« Ցավոք, իրադարձությունները որոնք վերջերս կատարվեցին, ստիպեցին Ղրիմի իշխանություններին փոխել ձևակերպումը: Տեղի ունեցան որոշակի դատեր, չար խոսքեր մեղադրանքներ, գործի բարդացում», — հստակեցրել է Իոֆը:
Համաձայն Ղրիմի իշխանությունների վերջին որոշման, հանրապետության կարգավիճակի մասին հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին: Հանրաքվեին դրված կլինի այն հարցը,թե արդյոք նրանք ցանկանում են դառնալ ՌԴ-ի սուբյեկտ,թե՞ կողմ են ներկայիս կարգավիճակի պահպանմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում