Տիմոշենկոն բեռլինյան հիվանդանոցում է
08/03/2014 11:41
Նմանատիպ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ժամանել է Գերմանիա՝ բեռլինյան Շարիտ հյուրանոցային համալիրում բուժման կուրս անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է Berliner Zeitung թերթը:
Տիմոշենկոն Բեռլին է մեկնել Դուբլինից, որտեղ նա մասնակցություն էր ունեցել ԵԺԿ-ի նիստին:Ուրբաթ օրը Տիմոշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղ նրան արդեն իսկ սպասում էր շտապ օգնության մեքենան:
Երկու ոստիկանաական մեքենաների ուղեկցությամբ Տիմոշենկոյին հասցրել են հիվանդանոց:
Հրատարակչության տվյալներով, շաբաթ երեկոյան մամուլի ասուլիս կկազմակրեպվի հիվանդանոցում: Ուկրաինական թերթերն առայժմ լռում են թեմայի շուրջ: