Թուրքիան ղրիմցի թաթարներին ծանր վիճակում չի թողնի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ղրիմցի թաթարներին չեն թողնի ծանր վիճակում:

Ինչպես հաղորդում  են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է հիշի Ղրիմի մյուս ժողովուրդների շարքում ղրիմցի թաթարների իրավունքը հավասարապես պաշտպանելու մասին:
Նշվում է, որ կողմերը համոզմունք են հայտնել, որ չնայած Մայդանի արմատական եւ ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողություններին, Ղրիմում կհաջողվի ապահովել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղություն եւ հանգստություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում