Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետը բանտից ազատ է արձակվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ով երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու «Էրգենեկոն» դատական գործով արդեն 14 ամիս գտնվում էր կալանավայրում, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի Սահմանդարական դատարանը որոշել է, որ իշխանությունները խախտել են ԶՈւ ԳՇ նախկին պետի իրավունքները’ կալանքում պահելով նրան օրենքով սահմանված ժամկետից ավելի, եւ նա պետք է ազատ արձակվի բանտից:

Անցյալ դեկտեմբերի կեսերին իշխանությունների կոռուպցիոն գործողությունների բացահայտման սկանդալից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ «թուրքական բանակի վերնախավի դեմ դավադրություն էր կազմակերպվել»: Էրդողանն ասել էր, որ «Էրգենեկոն» դատական գործը մոգոնել են «բանակի թշնամիները»:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ իր դեմ հարուցված գործը վերանայելու մասին Բաշբուղի խնդրանքը «պատշաճ կերպով» չեն ուսումնասիրել, իսկ մերժումը չեն հիմնավորել, եւ խնդրանքը վերադարձրելեն վերանայման:

Բանտից դուրս գալուց հետո թուրք գեներալը ԶԼՄ-ներին հայտարարել է, որ շուտով ազատ կարձակվեն «Էրգենեկոն» գործով կալանավորված մյուս բոլոր գեներալները եւս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում