Քեթրին Էշթոնն առաջին անգամ ժամանել է Իրան

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնիի հետ հանդիպումից հետո, որ Իրանի միջուկային խնդիրը մոտ ամիսներին իր լուծումը կստանա:

Մուհամմադ Ջավադ Զարիֆը մեկ ժամից ավել տևողությամբ բանակցություններ է ունեցել բարոնուհի Էշթոնի հետ, ով առաջին անգամ էր պաշտոնական այցով ժամանել Իրան:

«Մենք կարող ենք դա անել չորս կամ հինգ ամսում, կամ ավելի կարճ ժամանակամիջոցում»,- է Զարիֆի խոսքերն է մեջբերում BBC-ին:

Քեթրին Էշթոնն էլ ավելացրել է, որ երաշխիքներ չկան, որ բանակցությունները կհանգեցնեն համաձայնության: Աշխարհի տերությունները ցանականում են, որպեսզի Իրանը դադարեցնի միջուկայի ծրագրի հարստացումը: Իր հերթին եվրոպական պաշտոնյան շեշտել է նոյեմբերին ձեռք բերված համաձայնության կարևորության մասին՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով վերջնական համաձայնագիր կնքլու մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում