Ղրիմի իշխանությունները խոստումներ են տալիս թաթարներին
Նմանատիպ
Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը ղրիմցի թաթարներին առաջարկում Է մտնել ինքնավարության պետական իշխանության բոլոր մարմիններ, ըստ որում նրանց համար կառանձնացվեն փոխվարչապետի պաշտոնը, երկու նախարարարական պորտֆել և բարձր պաշտոններ մնացած գերատեսչություններում:
«Մենք հանդես ենք եկել նրանց (ղրիմցի թաթարների) համար փոխվարչապետի, երկու նախարարների և գործնականում յուրաքանչյուր նախարարությունում, այդ թվում նաև յուրաքանչյուր ուժային կառույցում պաշտոններ, այդ թվում առնվազն մեկ փոխնախարարի պաշտոններ առանձնացնելու առաջարկությամբ»,- ասել Է նա ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում:
Ղրիմի իշխանությունները նաև մտադիր են մեծացնել այն ղրիմցի թաթարներին բնակարաններով ապահովելու և ապրուստամիջոց տրամադրելու հետ կապված օգնության ծավալը, որոնք պատմական հայրենիք են վերադարձել տեղահանությունից հետո:
Ակսյոնովը խոստանում Է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն. քանի որ կենցաղում օգտագործվում են ռուսերենը եւ ղրիմյան թաթարերենը, ըստ որում թերակղզում բնակվող բոլոր ազգությունները, ներառյալ ուկրաինացիները, կարող են զարգացնել իրենց լեզուները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում