Ղրիմի իշխանությունները մանդատի դեպքում պատրաստ են ընդունել ԵԱՀԿ-ի առաքելությանը
Նմանատիպ
Ղրիմի իշխանությունները պատրաստ են համագործակցել միջազգային դիտորդների, բայց ոչ սադրիչների հետ, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը: «Մենք պատրաստ ենք գործակցել միջազգային դիտորդների, բայց միայն իսկական դիտորդների հետ, որոնք այստեղ են գալիս ոչ թե սադրանքներ սարքելու, այլ հանրաքվեի արդարությանը հետեւելու համար: Ինչ վերաբերում Է ԵԱՀԿ-ի առաքելությանը, ապա մենք պատրաստ ենք նրան ընդ ունել, եթե նա համապատասխան մանդատ եւ հավաստի փաստաթղթեր ունենա»,-ասել Է փոխվարչապետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոխվարչապետի խոսքով՝ «մարդկանց այն խումբը, որը ԵԱՀԿ-ի առաքելության անվան ներքո փորձում Էր մտնել Ղրիմ, բաղկացած Էր առավելապես ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից»: «Նրա կազմում բացառապես ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խորհրդականներ Էին: Մեզ այստեղ հարկավոր չեն ռազմական խորհրդականներ, բայց մենք պատրաստ ենք ընդունել միջազգային դիտորդների, որոնք ազնվորեն կկատարեն իրենց աշխատանքը»,-ասել Է նա:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդներին մարտի 8-ին կրկին թույլ չԷին տվել մտնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք: «Դիտորդները վերադարձել են Խերսոն, որպեսզի պլանավորեն իրենց հետեգա քայլերը»,-մարտի 8-ին հաղորդվել Է Twitter-ում ԵԱՀԿ-ի Էջում:
Մարտի 5-ից մինչեւ 8-ը Ուկրաինայում Է գտնվում ԵԱՀԿ-ի առաքելությունը, որի կազմում ընդգրկվել են ԵԱՀԿ-ի 21 երկրների 40 դիտորդներ: Նրանց գործուղման ծրագրով այցելություններ են նախատեսված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի ռազմական օբյեկտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում