Երկրաշարժ` Ադրբեջանում
10/03/2014 13:34
Նմանատիպ
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսոմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնել է, որ այսօր ժամը 02:41-ին Գաբալայից (Կուտկաշեն) 10 կմ դեպի հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Զոհեր և ավերածություններ չկան:
Գաբալան տեղակայված է Ադրբեջանի հյուսիսում’ Բաքվից 220 կմ հեռավորության վրա: Այս տարվա ընթացքում Գաբալայում 2,9-4,2 բալ ուժգնությամբ ևս երեք երկրաշարժեր են տեղի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում