Սև ծովում և Լեհաստանում զորավարժություններ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ
Նմանատիպ
Սեւ ծովում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում են ԱՄՆ-ը, Ռումինիան եւ Բուլղարիան: Վարժանքները տեղի են ունենում Ուկրաինայի տարածքային ջրերի մերձակայքում, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ը:
«Զորավարժություններին մասնակցում Է ամերիկյան Էսկադրային ականակիր այն հարվածային խմբից, որը գլխավորում Է «Ջորջ Բուշ» ավիակիրը: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել Է, որ զորավարժությունները պլանավորվել Էին Ուկրաինայում ճգնաժամն սկսվելուց դեռ շատ առաջ եւ ոչ մի կերպ կապված չեն Ղրիմի իրադրության հետ:
Ամերիկացիների հետ մեկտեղ զինավարժանքներին կմասնակցեն մեկ բուլղարական եւ երեք ռումինական նավեր: Զորավարժությունները կշարունակվեն մի քանի օր:
Միեւնույն ժամանակ Լեհաստանում սկսվել են կործանիչների զինավարժություններ: Դրանք նույնպես անցկացվում են ԱՄՆ-ի մասնակցությամբ. երկիրը Լեհաստան Է ուղարկել 12 ինքնաթիռ եւ տեխնիկական անձնակազմի երեք հարյուր անդամ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում