Ղրիմը նախապատրաստվում է ռուբլու գոտի մտնելուն
Նմանատիպ
Ղրիմի ինքնավար հանրապետության ֆինանսների նախարարությունը վաղը պետք է ներկայացնի առաջարկությունը, որով առաջարկվում է Ղրիմը ուկրաինական գրիվնայից ռուսական ռուբլու գոտի, եթե մարտի 16-ին կայանալաիք ռեֆերենդումի ժամանակ Ղրիմի բնակչությունը կողմ արտահայտվի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Այս մասին Ռիա Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել է ՂԻՀ-ի նախարարների խորհրդի ղեկավար Սերգեյ Աքսենովը:
«Մեր ֆինանսների նախարարությունը այժմ զբաղվում է այդ հարցով: Մինչ երեքշաբթի օրը նրանք պետք է հանձնեն իրենց առաջարկությունները, թե ինչպիսին պիտի լինի գործընթացը և ինչքան ժամանակ կխլի: Թե ինչ կլինի մեր նախագծի հետ, որի վրա արդեն իսկ աշխատում են բավականին մեծ քանակությամբ մասնագտեներ, պարզ կլինի մի քանի օրից»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով, թե արդյոք հնարավոր է միաժամանակ և ժամանակավորապես լինել թե՛ գրիվնի, թե՛ ռուբլու գոտում հարցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում