Յուլյա Տիմոշենկոն սկսել Է ֆիզիոթերապիայի բուժընթացը Գերմանիայի կլինիկայում
Նմանատիպ
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բուժվում Է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, նա արդեն ֆիզիոթերապիայի բուժընթաց Է անցնում, վիրահատության որոշում տակավին չի ընդունվել:
«Սկսած 2012 թվականի փետրվարից, Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի բժիշկները Խարկովում կատարել են Յուլյա Տիմոշենկոյի հետազոտում եւ բուժում: Բացի դրանից, «Շարիտե» կլինիկան առաջարկել Է հիվանդի բուժումը շարունակել Գերմանիայում: Յուլյա Տիմոշենկոն արդեն ժամանել Է Բեռլին, եւ կլինիկայի բժիշկներն սկսել են բուժումը»,- ասված Է կլինիկայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Տիմոշենկոյի ժամանումից անմիջապես հետո «Շարիտեի» բժիշկները հանգամանորեն հետազոտել են նրան: Հաղորդագրության մեջ նշված Է, որ մոտ ժամանակներս «ցավազրկող պատրաստուկների միջոցով կկատարվի ցավային ախտանիշների կոնսերվատիվ բուժում»: Բացի դրանից, Տիմոշենկոն ֆիզիկական թերապիա Է անցնում: Լրացուցիչ հետազոտումից եւ թերապեւտիկ բուժընթացից հետո «Շարիտեի» փորձագետները «կորոշեն, թե հիվանդն ունի արդյոք վիրահատության կարիք», նշված Է մամուլի տեղեկագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում