Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկի ստորագրման ժամկետը որոշված չԷ. ԵՄ
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը դեռեւս չի որոշել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկի ստորագրման ժամկետն ու ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ, սակայն ես կարող եմ հավաստել, որ դա գերակա ռեժիմով կարվի մինչեւ մայիսի 25-ը»,-ճշտել Է նա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ մարտի 6-ին Եվրամիության գագաթնաժողովը որոշում Է ընդունել Ուկրաինայի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ստորագրել ժամանակավոր կառավարության հետ, սակայն փաստաթղթի տնտեսական բլոկը կստորագրվի միայն ընտրություններից եւ լիարժեք կառավարության ձեւավորումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում