Յանուկովիչը Դոնի Ռոստովում հայտարարությամբ հանդես կգա Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին
11/03/2014 10:59
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարությամբ հանդես կգա մարտի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին Դոնի Ռոստովի «ՎերտոլԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնի «Ամետիստ» դահլիճում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրանիայի պետության ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին դահլիճ կթողնեն սոսկ նրանց կողմից խմբագրական վկայականների ներկայացմամբ, ինչպես նանեւ անվտանգության համապատասխան ստուգում անցնելուց հետո: Միջոցառման կազմակերպիչը Յանուկովիչի շրջապատն Է»,- ասել Է աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում