ՌԴ-ի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ. Լորան Ֆաբիուս
Նմանատիպ
ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
«Ղրիմում նշանակված հանրաքվեն անօրինական Է,-ասել Է Ֆաբիուսը «Ֆրանս-Էնտեր»-ի եթերում:-Մենք չենք կարող թույլ տալ նման բան, քանի որ դա կհանգեցնի Ուկրաինայի ապակայունացմանը: Համապատասխանաբար մենք կկիրառենք պատժամիջոցներ: Հնարավոր Է, որ դրանք ուժի մեջ կմտնեն արդեն այս շաբաթ»:
Նախարարը պարզաբանել Է, որ խոսքն «ավուարների սառեցման եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչների համար այցագրերի վերացման» մասին Է:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերապահում Է արել, որ պատժամիջոցները կարող են հետաձգվել, եթե «Մոսկվան իրադրության ապաԷսկալացման ձգտում հանդես բերի» Ուկրաինայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում