Ղրիմի ճգնաժամը պետք Է լուծվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հիման վրա. Պան Գի Մուն
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած Է Ուկրաինայի եւ, մասնավորապես, Ղրիմի իրադարձությունների զարգացումից: Նա կոչ Է արել ճգնաժամից դուրս գալու ելքը գտնել ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա, ներառյալ վեճերի խաղաղ լուծումը եւ Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին, ասված Է այն հայտարարության մեջ, որով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից հանդես Է եկել նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
«Այս օրհասական պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ սխալներ կամ անգործություն: Ճգնաժամի լուծումը պետք Է խարսխվի, նախեւառաջ, ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա, ներառյալ վեճերի խաղաղ լուծումը եւ Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը»,-հայտարարել Է ՄԱԿ-ի ղեկավարը:
Պան Գի Մունը ուղղակի երկխոսության կոչ Է արել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ, ինչից հրաժարվում Է ռուսական կողմը: ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ «միջազգային հանրակցությունը պետք Է օգնի հիմնական խաղորդներին՝ հանդարտեցնելու իրադրությունը եւ առաջ շարժվելու դեպի հաստատուն եւ արդար քաղաքական կարգավորում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է, որ իրադրության հետագա վատթարացումը լուրջ հետեւանքներ կունենա Ուկրաինայի ժողովրդի, տարածաշրջանի եւ համաշխարհային հանրակցության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում