Ուկրաինայի փլուզման հիմքում ընկած Է «ահավոր կոռուպցիան». Լուկաշենկո
Նմանատիպ
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը համարում Է կոռուպցիայի թափը եւ նախազգուշացնում Է Բելառուսում դրա անթույլատրելիության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկրի փլուզման հիմքում, որը տեղի Է ունեցել Ուկրաինայում, ընկած են տնտեսության քայքայումը եւ ահավոր կոռուպցիան: Ահա այն երկու պատճառները, որոնք կործանեցին պետությունը»,- մարտի 11-ին հայտարարել Է Լուկաշենկոն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններ ընդունելության կատարելագործմանը նվիրած խորհրակցությունում, որը կայացել Է Մինսկում:
«Ինչպիսին Էլ որ լինի տնտեսությունը, ինչ Էլ որ մենք անենք, եթե երկրում կոռուպցիա Է, այդ ժանգը կուտի ամեն ինչ»,- արձանագրել Է նախագահը:
«Աստված չանի, եթե մենք ձեր բուհերում կոռուպցիա հայտնաբերենք»,- ասել Է Լուկաշենկոն՝ դիմելով խորհրդակցությանը ներկա կրթական հաստատությունների ղեկավարներին եւ նախարարներին: «Այս սեղանի շուրջը նստածներից միայն ապուշը Ուկրաինայի իրադարձություններից հետո համապատասխան եզրակացություններ չի անի»,- հավելել Է նա: