Սաուդյան Արաբիայում դադարեցվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումը
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայի հեռուստատեսության և ռադիոյի գլխավոր գրասենյակը որոշում է կայացրել դադարեցնել քաթարյան հեռուստաընկերության հետ բոլոր աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիոջոցները, բացի դրանից, Սաուդյան Արաբիան բոլոր սաուդացիներին, ովքեր աշխատում են քաթարյան թերթերում, պարտավորեցրել է ? ?ադարեցնել աշխատանքները: Որոշում է կայացվել փակել «Ալ Ջազիրա»-ի գրասենյակը և արգելվել է լրագրողներին համագործակցել «Ալ Ջազիրա»-ի հետ:
Նման որոշում կայացվել է երկու հարևան երկրների միջև ստեղծված լարված հարաբերությունների պատճառով: Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Բեհրեյնը և Արաբական Միացյան Էմիորթւունները իրենց դեսպաններին հետ էին կանչել Դոհայից՝ դժգոհելով Քաթարի վարած քաղաքականությունից: Նրանք հայտարարել են, որ Քաթարը միջամտում է որոշ երկրների ներքին գործերին: Բացի նշված երեք երկրներից, իր դեսպանին Քաթարից հետ էր կանչել նաև Եգիպտոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում