Ուկրաինան ԵԱՀԿ-ի զինվորական փորձագետներին խնդրում է այցելել երկրի արեւելք եւ հարավ
11/03/2014 17:59
Նմանատիպ
Ուկրաինան ԵԱՀԿ-ի անդամ պետություններին խնդրել Է մինչեւ մարտի 16-ը երկարաձգել երկրում չզինված զինվորական անձնակազմի մնալու ժամկետը՝ երկրի արեւելք եւ հարավ այցելելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուկրաինան խնդրել Է շարունակել չզինված անձնակազմի այցը, այժմ երկրի արեւելք եւ հարավ այցելության համար»,- ասված Է այն հաղորդագրության մեջ, որը մարտի 11-ին տարածել Է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Այս պահին խնդրանքին արձագանքել են 17 երկրներ՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան: Սպասվում Է, որ երկրների թիվը կմեծանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում